Ռուսաստանի դատախազությունում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի երեք տարբերակ են հնչեցնում

Ռուսաստանի դատախազությունում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի երեք տարբերակ են հնչեցնում

PanARMENIAN.Net - p> ՌԴ դատախազությանն առընթեր Հետաքննչական կոմիտեում դիտարկվում են Տու-154 կառավարական ավիաշարքի ինքնաթիռի վթարի երեք տարբերակներ: ԴՀԿ-ում որպես վթարի հնարավոր պատճառ նշվում են վատ եղանակային պայմանները, անձնակազմի վրիպումը և անսարքություններն ինքնաթիռում: Ավելի վաղ, հղում անելով ուժային կառույցների աղբյուրին, ասվում էր, որ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարը հակված են վերագրել մարդկային գործոնին:

Ավիավթարը, որում զոհվեցին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, երկրի Գլխավոր շտաբի և Ազգային բանկի ղեկավարները ու տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, տեղի ունեցավ ապրիլի 10-ի առավոտյան: Տու-154-ը խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ծառերին դիպավ: Ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ գտնվող "Հյուսիսային" օդանավակայանի թռիչքային-վայրէջքային գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Պաշտոնական լեհական պատվիրակությունը Կաչինսկու գլխավորությամբ Կատին էր ողևորվել լեհ սպաների գնդակահարության 70-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներին մասնակցելու համար:

Ճշտված տվյալներով, ինքնաթիռում 96 հոգի էր գտնվում: Նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել:

Լեհաստանի նախագահի պարտականությունները, երկրի սահմանադրության համաձայն, հանձնվել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկուն, հաղորդում է Lenta.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---