ՀՀ նախագահի պարգեւների են արժանացել արվեստի ու գիտության 11 գործիչ

ՀՀ նախագահի պարգեւների են արժանացել արվեստի ու գիտության 11 գործիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 10-ի հրամանագրով Նախագահի մրցանակի են արժանացել բնական գիտությունների զարգացման բնագավառում Վարուժան Աթաբեկյանը` “Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր” գիտական հոդվածաշարի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը` “Ցածր էներգասպառմամբ եւբարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ” գիտական հոդվածաշարի համար, արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը` “Ներսես Աշտարակեցի” հուշարձանի համար, բժշկագիտության բնագավառում` Սմբատ Ջամալյանը` Հայաստանում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը` “Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ եւ ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում եւ հետազոտում” գիտական հոդվածաշարի համար, գրականության բնագավառում` Վահագն Մուղնեցյանը` “Տաբու” վեպի համար, իսկ հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` “Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը” գրքի համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---