Հայ լրագրողներին մանրամասն կներկայացնեն Հայաստանում առկա իրադրությունը հոգեբուժության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայկական հոգեբուժական ասոցիացիան ապրիլի 17-ին առողջապահության և մասնավորապես հոգեկան առողջության խնդիրները լուսաբանող լրագրողների համար կազմակերպում է "Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում" թեմայով սեմինար:

Սեմինարը կբացի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, որից հետո զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀԱ խորհրդի անդամ Սամվել Թորոսյանը, ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀՀԱ ադմինիստրատիվ քարտուղար Մարիետտա Խուրշուդյան, ինչպես նաև Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը:

Սեմինարի ընթացքում համապատասխան բարձրակարգ մասնագետների կողմից կներկայայացվեն ներկա իրավիճակը, գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, հիվանդների իրավունքները, առկա հիմնախնդիրները և գործընթացները:

Ծրագրի նպատակն է լրագրողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, ինչը հնարավորություն կտա տվյալ ոլորտի վերաբերյալ ավելի բարձր որակի տեղեկատվություն տրամադրել հասարակությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---