Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան փորձում է դիմել պարզունակ խորամանկությունների![]() 12 ապրիլի 2010 - 22:05 AMT PanARMENIAN.Net - “Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակի պնդել իր վերջին հայտարարությունները և կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ապա հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի”,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով հայ-թուրքական գործընթացում հնարավոր փոփոխությունները Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետի և Հայաստանի նախագահի հանդիպումից հետո: Նրա խոսքերով, հնարավոր է, որ Թուրքիան փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի: Միաժամանակ նա նշեց, որ Անկարան ավելի շահագրգռված է Սարգսյան-Էրդողան հանդիպման մեջ, քան Երևանը: “Ի տարբերություն Հայաստանի, որի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում պարզ է, Թուրքիան ասելիք ունի”,- ասել է հայ փորձագետն, ավելացնելով, որ եթե թուրքական կողմից չձեռնարկվեն ինչ-որ քայլեր գործընթացը շարունակելու համար, ապա այն սառեցվելու է: Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան փորձում է դիմել պարզունակ խորամանկությունների, որի մասին վկայում է Թուրքիայի վարչապետի անսպասելի փոխված դիրքորոշումը, որը վերջերս հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու օգտին: “Թուրքիայի վարչապետի անկեղծությունը բավական կասկածելի է”,- ասել է Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիային չի հաջողվի այս անգամ խաբել միջազգային հանրությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |