14 ապրիլի 2010 - 13:17 AMT
Հրանտ Մելքումյանը Դուբայի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 6-րդ տեղը

Ապրիլի 13-ին Դուբայում տեղի է ունեցել շախմատի միջազգային փառատոնի վերջին տուրը, որտեղ հանդես են եկել 5 հայ շախմատիստներ: Վերջին 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Էլթայ Սաֆարլիին և 7 միավորով զբաղեցրել 6-րդ տեղը: Մրցաշարի հաղթող Էդուարդո Իտուրիզագեին (Վենեսուելա), որը նույնպես ուներ 7 միավոր, Մելքումյանը զիջել է միայն լրացուցիչ արդյունքներով:

Գաբրիել Սարգսյանը մրցաշարում զբաղեցրեց 10-րդ տեղը` հավաքելով 6,5 միավոր, Տիգրան Քոթանջյանը` 30-րդ տեղը, Տիգրան Պետրոսյանը` 41, Գևորգ Հարությունյանը` 50: