Սերժ Սարգսյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամները քննարկել են մի շարք հարցեր

Սերժ Սարգսյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամները քննարկել են մի շարք հարցեր

PanARMENIAN.Net - Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամներ Վիգեն Հովսեփյանի, Հակոբ Տեր-Խաչատրյանի, Հայկ Օշականի և նախագահ Անդրանիկ Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, ՀՀ արտաքին քաղաքականության հարցերը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Զրուցակիցները նշել են, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, հաղորդում է ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅԴ բյուրոյի մամլո-գրասենյակը:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---