Մարգարիտա Հովակիմյանը Ռուսաստանում Լողի Բաց Առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճեց

Մարգարիտա Հովակիմյանը Ռուսաստանում Լողի Բաց Առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճեց

PanARMENIAN.Net - 2010 թ. ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացվեց ՌԴ Լողի Բաց Առաջնությունն և Չեմպիոնատը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Առաջնությանը մասնակցեցին 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանից, Ղազախստանից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացավ մեկ մասնակցով: Մեր երկիրը պատվով ներկայացրեց տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ):

Առաջին անգամ հանդես գալով միջազգային մրցաշարում մեր լողորդուհին ստացավ միջազգային սպորտային դասակարգում` S6, SB5, SM6։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայից, Հովակիմյանը մրցեց չորս լողատարածություններում և բարձր պահեց երկրի պատիվը նվաճելով երկու արծաթե մեդալ։ Մարգարիտա Հովակիմյանը կատարեց նաև ՌԴ առաջին սպորտային կարգին համապատասխանող նորմատիվ։ Մեր լողորդուհուն «բրաս» լողաոճում ընդհամենը մեկ վայրկյան չբավականացրեց 2010թ. օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման մինիմում ստանդարտները լրացնելու համար։

Մարգարիտա Հովակիմյանի վաստակած միավորներով` թիմային հաշվարկով Հայաստանը Առաջնությունում զբաղեցրեց 18-րդ տեղը (24 թիմերից), իսկ Չեմպիոնատին՝ 22-րդը (31 թիմերից)։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---