Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցում է 180 մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչության Ռուսաց լեզվի ռուսաստանյան ուսումնամեթոդական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ: Կազմավորվել է 20 խումբ 6-17 տարեկան աշակերտների համար:

Ունկընդիրների թիվը 180 է: 2010 թվականի ապրիլի 15-ին կբացվեն ռուսաց լեզվի դասընթացներ այն սպաների համար, որոնք մտադիր են ուսումը շարունակել ՌԴ ռազմական բուհերում: Միաժամանակ, նպատակադրված աշխատանք է տարվում հետևյալ ռազմական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասընթացներ բացելու մասին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմա-ավիացիոն ինստիտուտ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, հաղորդում է “Ռոսհամագործակցության” մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---