Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող ֆիլմերը կցուցադրվեն Թուրքիայում կայանալիք բոլոր կինոփառատոններում15 ապրիլի 2010 - 19:57 AMT PanARMENIAN.Net - "Մեր խնդիրները լսելու կամ չլսելու` Թուրքիայի պատրաստակամությունը մեզ համար պայման չէ, քանի որ մենք նրա հետ խոսում ենք արվեստի լեզվով, իսկ արվեստի հետ ոչ ոք չի կարող վիճել",- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց "Ոսկե ծիրան" կինոփառատոնի կազմակերպիչներից մեկը` ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, հայ ռեժիսորների կողմից նկարահանված բոլոր ֆիլմերը, որոնցում շոշափվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այսպես, թե այնպես ցուցադրվելու են Թուրքիայում կայանալիք բոլոր կինոփառատոններում, քանի որ այդ փառատոններն անցկացվում են ոչ թե քաղաքական գործիչների, այլ արվեստի գործիչների ու արվեստաբանների համար: "Քաղաքական գործիչներն իրավունք չունեն միջամտելու այդ գործընթացին. Հայաստանում մի շարք ֆիլմեր են ցուցադրվել, որտեղ հայերը ներկայացված են ոչ ամենալավ կերպով, սակայն այդ ֆիլմերը դիտարկվել են որպես արվեստի գործեր և միանգամայն հանգիստ ընդունվել: Մեր նպատակն է արվեստում ներկայացնել մեր խնդիրը և ներկայացնել այդ արվեստը Թուրքիայի կենտրոնում",- ընդգծել է Հարություն Խաչատրյանը` ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչները փորձեն միջամտել արվեստին, ապա կմիջամտեն նաև ողջ աշխարհի արվեստի գործիչները, իսկ դա արդեն մեծ ուժ է: ![]() ![]() «Ոսկե ծիրան» «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |