Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լուրջ սառեցում է նկատվում16 ապրիլի 2010 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սարգսյան-Էրդողան հանդիպումն Վաշինգտոնում անցավ առանց տեսանելի հաջողության: Հակառակը, կարելի է արձանագրել լուրջ սառեցում երկու երկրների միջև: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, դրա պատճառները մի քանիսն են: “Վերջին իրադարձություններն, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներն` Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու վերաբերյալ և Էրդողանի հայտարարությունն Ղարաբաղի հարցում ի նպաստ ադրբեջանական դիրքորոշոման չեն կարող նպաստել հարաբերությունների ամրապնդմանը: Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ չի փոխվել Հայաստանի դիրքորոշումը ՍԴ որոշման տեքստի վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ կոշտ հայտարարությունն այդ հարցում դեռ ուժի մեջ է: Թվում է, թե գործընթացն այլևս ԱՄՆ-ի նման միջնորդի կարիք չունի: Կոնգրեսի հայտնի որոշումը վնասեց Թուրքիայում Հայաստանի հետ երկխոսության կողմնակիցների հեղինակությանը, և այժմ գործընթացը կաորղ է ձգձգվել”,-ասել է փորձագետը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |