ՀՀ կառավարությունը մտադիր է հասարակական լսումներ անցկացնել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու վերաբերյալ

ՀՀ կառավարությունը մտադիր է հասարակական լսումներ անցկացնել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում “SAVE Cinema Moscow Open-Air Hall” խումբը տեղադրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հունվարի 25-ի նամակն` ուղղված Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, որում նշված է. “Հաշվի առնելով ամառային դահլիճի տեղակայման վայրն, ինչպես նաև այն, որ այնտեղ անց են կացվում կարևոր մշակութային միջոցառումներ (դրանց թվում Բաց երաժշտական փառատոնը), մշակույթի նախարարությունը գտնում է, որ ամառային դահլիճը պետք է պահպանել որպես հուշարձան և հետագայում վերականգնել նրա սկզբնական տեսքը”:

Սակայն մեկ ամիս անց` փետրվարի 25-ին, չնայած մշակույթի նախարարության երաշխավորագրին, Հայաստանի կառավարությունն ընդունել է “Մոսկվա կինոթատրոն” ՍՊԸ-ի առաջարկը Երևան, Աբովյան 18 հասցեում գտնվող հողատարծքի, որը զբաղեցնում է ”Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը և սեփականության իրավունքով պատկանում է հասարակությանը, անվերադարձ օտարացման մասին հօգուտ Մայր Աթոռ սբ.Էջմիածնի սեփականության հաստատման իրավունքով և այդ տարածքում նոր սբ.Պողոս-Պետրոս եկեղեցու նմանությամբ եկեղեցի կառուցելու համար, որը եղել է այդտեղ և քանդվել խորհրդային իշխանության տարիներին:

ՀՀ կառավարության այդ շուտափույթ որոշումն առաջացրել է հայ հասարակության դժգոհությունը: Ավելի քան 25 հազար մարդ ստորագրել է նախագահին հասցեագրված նամակի տակ`կոչ անելով չքանդել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը: Facebook սոցիալական ցանցի ավելի քան 6 հազար օգտագործողներ հանդես են եկել ամառային դահլիճի փոխարեն եկեղեցի կառուցելու դեմ:

Վերոհիշյալ նամակի հրապարակումից հետո ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը հայտարարել է. “ՀՀ կառավարությունը մտադիր է բոլոր կողմերի մասնակցությամբ հասարակական լսումներ անցկացնել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու վերաբերյալ` փոխզիջման հասնելու նպատակով”:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---