Ալ Պաչինոն կատարել է “Դոկտոր մահի” դերը16 ապրիլի 2010 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի Ziegfeld Theatre-ում ապրիլի 15-ին տեղի ունեցավ “Դու չես ճանաչում Ջեկին” ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Ջ.Գևորգյանի մասին, որն առավելապես հայտնի է, որպես “Դոկոտոր մահ”: Ֆիլմում բժիշկի դերը կատարում է հայտնի դերասան Ալ Պաչինոն: Պրեմիերայի ժամանակ դերասանը պատմել է, որ ինքը Գևորգյանը հրավիրեց իրեն Դեթրոյթ` պոկեր խաղալու: “Ես կարծեցի, որ կանեմ դա Ջեկի համար, այսինքն` կնկարահանվեմ ֆիլմում”,-ասել է դերասանը: Ալ Պաչինոյից բացի, գլխավոր դերակատարներն են Սյուզան Սարանդոնը, Դենի Հյուսթոնն ու մյուսները: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա` պատմություն է բժիշկի մասին, որը կողմ է էվտանազիայի օրինականացմանը: Ֆիլմի պրեմիերային ներկա էր ինքը Ջեկ Գևորգյանը: “Ես անկացրեցի ժամանակը`փորձելով հասկանալ նրան: Որմանք չեն հասկանում, թե որքան դժվար է միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել, աշխատել ԶԼՄ-ների, կամերաների հետ, սակայն ֆիլմը կօգնի ավելի լավ ճանաչել Ջեկին, ճանաչել նրան այնպես, ինչպիսին նա կա”,-ասել է Ալ Պաչինոն: Իր հերթին “Դոկոտոր մահը” հայտարարել է, որ տպավորված է Ալ Պաչինոյի խաղով: “Դա աներևակայելի է: Ես ուղղակի շոկի մեջ էի”,-ասել է բժիշկը: “Դու չես ճանաչում Ջեկին” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով, հաղորդում է Accesshollywood.com-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |