Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա "Համր զոհեր. Արշիլ Գորկի" խորագիրը կրող միջոցառում16 ապրիլի 2010 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին և 22-ին Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա "Համր զոհեր. Արշիլ Գորկի" խորագիրը կրող միջոցառում: Ապրիլի 21-ին կկայանա միջոցառման առաջին` "Գորկին նամակներում" կոչվող մասը, իսկ ապրիլի 22-ին` երկրորդ մասը, որի ընթացքում փաստագրական ֆիլմեր կցուցադրվեն: Արշիլ Գորկին Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902--1905թթ. միջեւ: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով եւ մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվում է սովից Երեւանում, իսկ Գորկին մեկնում է ԱՄՆ, հոր մոտ: Որոնելով իրեն, նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվում է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.: 1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում է Ստյուարտ Դեւիսի, Վիլլեմ դը Կունինիգի եւ Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի եւ հայտնի այլ սյուրռեալիստների հետ: \r\n\r\nԳորկին միաժամանակ պատկանում է եւ սյուրռեալիզմին (նա խմբի վերջին անդամն էր) եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում: \r\n\r\nԱռավել հայտնի են Գորկու հետեւյալ նկարները` «Նկարչի եւ նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36),«Կոմպոզիցա» (1936-39),«Այգի Սոչիում» (1943), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944), «Բարի հույսի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947) եւ այլն: \r\n44 տարեկանում Գորկին ինքնասպան է եղել: \r\n\r\nԳորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |