ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը և Թուրքիան պարտավորություններ են ստանձնել և պետք է կատարեն դրանք

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը և Թուրքիան պարտավորություններ են ստանձնել և պետք է կատարեն դրանք

PanARMENIAN.Net - “Այս շաբաթ տեղի ունեցան շատ բովանդակալից հանդիպումներ ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմերի հետ, և մենք շարունակում ենք երկու երկրների հետ աշխատանքի ճիշտ բանաձև գտնելու փորձերը”,- Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացը: “Գործընթացն արգելակվեց անցյալ տարվա աշնանը, երբ Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը և Թուրքիան վավերացնեն Արձանագրությունները, որոնք շահավետ են երկու երկրների համար”,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանը և Թուրքիան որոշակի պարտավորություններ են ստանձնել և պետք է կատարեն դրանք: “Բարդություններ կան խորհրդարանների հետ աշխատանքում: Մենք գիտենք, որ դա բարդ գործընթաց է: Մենք գիտենք, որ զգացմունքներ կան երկու կողմերից, ռիսկ` երկու կողմերից, բայց մենք շարունակելու ենք կառուցողական համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի հետ, որպեսզի փորձենք գործընթացն ավարտին հասցնել”,- ասել է Քրոուլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---