Երևանի Պուշկինի անվան դպրոցը զինվեց “Յամալ-12Կ” տիեզերական համակարգով

Երևանի Պուշկինի անվան դպրոցը զինվեց “Յամալ-12Կ” տիեզերական համակարգով

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղի ունեցավ ինովացիոն ծրագրերի հեռահար ուսուցման համար նախատեսված “Յամալ-12Կ” տիեզերական համակարգի շնորհանդեսը: Տեսախորհրդաժողովի ընթացքում երևանյան դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները կապ հաստատեցին ՌԴ 12 քաղաքների իրենց գործընկերների հետ:

Հեռահար ուսուցման տեխնիկական միջոցները, նախատեսված ռուսաց լեզվի ուսուցիչների համար, “Ռուսհամագործակցության” և “Կրթություն” հիմնադրամի նվիրատվությունն է: Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում “Ռուսհամագործակցության” ներկայացուցիչը Հայաստանում` Վիկտոր Կրիվոպուսկովը, հեռահար ուսուցման համակարգը հիմնված է “Յամալ ՌԱՕ Գազպրոմ” խմբավորման ուղեծրային բազայի վրա: Նախագծի արժեքն է 1 մլն ռուբլի:

“Կրթությունը ամենաշահավետ ներդրումն է, առանց տեղեկատվության, առանց նորարարական գործընթացի դա միայն ետ մնալ կնշանակի: Ինովացիան 21-րդ դարի դավանանքն է”,-գտնում է Կրիվոպուսկովը: Ըստ նրա, այդ համակագիրն միացած են ՌԴ 60 000 դպրոցներից միայն 400-ը, իսկ այլ երկրներում նման համակարգ կհայտնվի միայն 1-2 տարի անց:

“Մենք հուսով ենք, որ 2 տարում կկարողանանք այս համակարգը ներմուծել Հայաստանի բոլոր դպրոցներում: Ռուսաստանը ցանկանում է աջակցել ՀՀ կրթության նախարարությանն այս հարցում”,-ասել է Վ.Կրիվոպուսկովը: Համակարգի առաջին շնորհանդեսը Հայաստանում տեղի ունեցավ ապրիլի 15-ին` Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի հիմնադիր համաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---