Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահը հանդես է գալիս Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության օգտին

Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահը հանդես է գալիս Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության օգտին

PanARMENIAN.Net - Դերվիշ Էրօղլուի հաղթանակը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահի ընտրություններում, կարող է դժվարեցնել Կիպրոսի խնդրի կարգավորումը: Նման կարծիքի են քաղաքական գործիչներն ինչպես կիսված կղզում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Առաջին փուլում հաղթանակ տարած Էրօղլուն հավաստիացնում է, որ մտադիր է շարունակել խաղաղ բանակցությունները կիպրոսցի հույների հետ: Սակայն Կիպրոսի Հանրապետության կառավարությունը մտահոգված է. “Հաշվի առնելով Էրօղլուի հայտարարությունները Կիպրոսում երկու անկախ պետությունների դաշնության դեմ, կարելի է ենթադրել, որ բանակցություններում լուրջ դժվարություններ կառաջանան”:

Իրենց կողմից, թուրքական իշխանությունները մտադիր են շարունակել Կիպրոսի հույն և թուրք համայնքների հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը”: Ով էլ ընտրվի նախագահ, նա պետք է տրամադրվի շարունակել խաղաղ գործընթացը: Այսպիսին է Թուրքիայի` որպես երաշխավոր երկրի, որոշումը”,-հաղորդում է Euronews-ը:

Կիպրոսը բաժանվեց 2 մասի 1974թ., երբ Թուրքիան, օգտվելով հեղաշրջումից, իր զորքերը մտցրեց կղզի:

Կիպրոսի Հանրապետությունը, որը վերահսկում է կղզու հարավային մասը, ճանաչվել է միջազգային հանրության կողմից, և 2004թ. անդամակցում է ԵՄ-ին: Միևնույն ժամանակ Կիպրոսի հյուսիսում գտնվող թուրքական հանրապետությունը ճանաչվել է միայ Թուրքիայի կողմից: ՄԱԿ-ի բանաձևերը նախատեսում են կղզում դաշնային պետության ստեղծում: Փորձագետները մտավախություն ունեն, որ, իշխանության գալով, Էրօղլուն կարող է արգելակել այդ գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---