Ապրիլի 24-ին Բեռլինում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին21 ապրիլի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում տեղի է ունենալու 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ: Միջոցառմանը ներկա են լինելու Գերմանիայի քաղաքական, գիտության և մշակույթի գործիչներ: Հոգեհանգստի արարողությանը ելույթ են ունենալու Բուխենվալդ և Միտելբաու-Դորա հուշահամալիրների պրոֆեսոր Ֆոլկհարդ Կնիգեն, Բեռլինի խորհրդարանի ներկայացուցիչ Վալտեր Մոմպերը, Բեռլինի հայկական համայնքի խորհրդի անդամ Վարդգես Ալյանակը: Միջոցառմանը մասնակցելու են նաև դերասանուհի Մելանի Բլոկսդորֆը, սոպրանո Լիանա Ալեքսանյանը և դաշնակահարուհի Սիլվա Շմեդինգ-Ֆարմազյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |