Յաիր Աուրոն. Իսրայելի պետությունը երկակի ստանդարտներ է կիրառում ցեղասպանությունների հարցում21 ապրիլի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պետությունը մի կողմից շարունակում է Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց մյուս կողմից մասնակցում է մեկ այլ ցեղասպանության հերքմանը: Այդ մասին հայտնեց իսրայելցի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը` ելույթ ունենալով "Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները" խորագրով սիմպոզիումի ժամանակ: "Իսրայելը երկակի ստանդարտներ է կիրառում: Նման քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կվնասի Հոլոքոստի ժխտման դեմ պայքարին: Յուրաքանչյուրը կհամաձայնի, որ Իսրայելն իրավունք չունի Հոլոքոստը սակարկության առարկա դարձնել, բայց և իրավունք չունի որևէ հանգամանքներում այդպես վարվել այլ ցեղասպանությունների հանդեպ: Իսկ ճիշտ այդպես Իսրայելն իրեն դրսևորում է Օսմանյան կայսրության 1915թ. Հայոց ցեղասպանության առնչությամբ",- ընդգծեց հրեա գիտնականը: Նա ավելացրեց, որ Իսրայելը, մասնակցելով Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, մատնում է Հոլոքոստի հիշատակը: Պրոֆեսորն անդրադարձավ 2007, 2008 և 2009 թվականներին Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման թեմային` ընդգծելով, որ ինչպես և անցյալում, այնպես էլ այս տարի բանաձևը ձախողվելու է, գրում է The California Courier թերթի հրատարակող Հարութ Սասունյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ |