Հայաստանի արդյունաբերության ոլորտում առաջին եռամսյակում զգալի աճ է գրանցվել

Հայաստանի արդյունաբերության ոլորտում առաջին եռամսյակում զգալի աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կոնկրետ ձեռնարկությունների դիտարկում է անցկացրել, որը թույլ է տալիս գրանցել աճն արդյունաբերության առանձին հատվածներում, ապրիլի 22-ին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով առաջին եռամսյակի արդյունքները` Տիգրան Սարգսյանն ասաց, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով մանրածախ առևտուրն ավելացել է, և ծառայությունների ծավալն առաջին եռամսյակում շուրջ 6 տոկոսով աճել է: “Արտահանումն ավելացել է 60 տոկոսով, ներմուծումը` 23-ով: Արտահանումն, իհարկե, հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով և համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ”,- ասել է նա:

ՀՀ վարչապետը նշել է, որ հանքահումքային արդյունաբերությունն ընդհանուր առմամբ աճել է 21 տոկոսով, շինանյութերի արտադրությունը` շուրջ 50 տոկոսով, ընդ որում շինանյութի հիմնական մասն արտահանվել է: Շինանյութերի արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ եռապատկվել է: Քիմիական արդյունաբերությունը նույնպես դրսևորել է լավ ցուցանիշներ. աճել է շուրջ 2.5 անգամ, ընդ որում դա պայմանավորված է նաև դեղագործական ձեռնարկությունների դրական ցուցանիշներով:

Նա նաև նշել է, որ ՏՏ ոլորտը շարունակում է աճի տեմպերը պահպանել. աճը շուրջ 3 տոկոս է կազմել առաջին եռամսյակում:

Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ արձանագրվել է աճ նաև զբոսաշրջության բնագավառում` շուրջ 5 տոկոս, ընդ որում, ուղևորափոխադրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նույնպես 5 տոկոսով աճել են: Սրանք միայն ավիացիայի ցուցանիշներն են:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ դեռևս անկում կա թեթև արդյունաբերության մեջ, փայտաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտներում: ‘Այս երեք ուղղությունների և շինարարության ոլորտում մենք դեռևս անկում ունենք”,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---