Իրանի դեսպանն Արմեն Աշոտյանին է փոխանցել Իրան այցելելու հրավերը22 ապրիլի 2010 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Դեսպանը նախարարին փոխանցեց ԻԻՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարի` Իրան այցելելու հրավերը: Նախարարը, հույս հայտնեց, որ այցն օգտակար և արդյունավետ կլինի` կրթության ոլորտում հայ-իրանական կապերի ամրապնդման և հետագա համագործակցության տեսանկյունից: Ա. Աշոտյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմում բացի նախարարության աշխատակիցներից, կլինեն նաև ՀՀ երկու խոշոր բուհերի ռեկտորներ, որը կխթանի նաև երկու երկրների միջև միջբուհական համագործակցությունը` ընդգծելով, որ հայտնի է, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Իրանի կառավարությունը բարձրագույն կրթության ոլորտին և երիտասարդների հետ տարվող աշխատանքներին: Նա անդրադարձավ նաև նախատեսվող այցի ընթացքում արծարծվելիք բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդիրներին` նշելով, որ դեսպանի հնչեցրած երկուստեք մտահոգությունից հետո մի շարք քայլեր են արվել այդ ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են կրթության որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: «Կրթության որակի հետևողական բարձրացումը և ուսումնական գործընթացին նոր շունչ հաղորդելը հանդիսանում են մեր գերակա խնդիրը»,-նշեց նախարարը` հավելելով, որ այդ քայլերը տարերային բնույթ չունեն և քաղաքական հետևողականության արդյունք են: Այցի շրջանակում նախատեսված են Ա. Աշոտյանի այցելությունները Թեհրանի հայկական դպրոցներից մեկը, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ-ում սովորող իրանցի ուսանողների ծնողների հետ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |