Ֆրանսիայի նախագահը ողջունել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքէջում:

Ֆրանսիական Հանրապետության նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից` ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը` հակառակ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում մեկ և մյուս կողմի հանդիպած դժվարություններին:

Ֆրանսիան հորդորում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին պահպանել երկխոսությունը և կրկնապատկել ջանքերը` արագորեն հասնելու հիշյալ արձանագրությունների իրագործմանը, ինչը նշանակալի նպաստ կբերի խաղաղությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---