Սենատոր Հարի Ռեյդը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2010 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Նևադա նահանգից ընտրված սենատոր Հարի Ռեյդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը “ի հիշատակ մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց և երեխաների, որոնք մահացել են Ցեղասպանության ժամանակ”: “Եկել է ժամանակը, որպեսզի մեր կառավարությունը հայերի զանգվածային սպանություններն անվանի այնպես, ինչպես նրանք իրականում կան` Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ դա հարգանքի տուրք կլինի նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգությունից: Ուրախ եմ, որ Նևադան գտնվում է 40 նահանգների թվում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հուսով եմ, որ շուտով դրան կհետևի նաև մեր ողջ երկիրը”,- ասվում է սենատորի հայտարարության մեջ, որը հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |