Ահմեդ Դավութօղլու. Հայաստանի նախագահի հայտարարությունն անսպասելի չէր Թուրքիայի համար

Ահմեդ Դավութօղլու. Հայաստանի նախագահի հայտարարությունն անսպասելի չէր Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հայտարարությունը հայ-թուրքական գործընթացը դադարեցնելու մասին անսպասելի չէր Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հույս է հայտնել, որ գործընթացը շարունակվելու է այն տեղից, որտեղ ընդհատվել է: “Երբ դրա համար հնարավորություն ստեղծվի, մենք պատրաստ կլինենք պատասխան քայլ անել”,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: “Յուրաքանչյուրը շահում է այդ գործընթացի արդյունքում, սակայն այդ դրական արդյունքներն անհրաժեշտ է արդար և իրավահավասար կերպով բաշխել բոլորի միջև: Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը”,- ասել է Դավութօղլուն, գրում է The World Bulletin-ը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---