Վան Գրիգորյան. «Օբաման ողջ աշխարհին ասաց, թե գիտի, որ 1915 թվին տեղի ունեցածը ցեղասպանություն էր»24 ապրիլի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մ.Նահանգների նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ հայկական համայնքին ուղղված իր ուղերձում արտասանել է հայերեն “Մեծ եղեռն” տերմինը, սակայն ես կուզեի, որ ԱՄՆ նախագահը օգտագործեր նաև միջազգային տերմինը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի շինարարության հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: “Բացի այդ, Օբաման իր ելույթում նշելով, որ կարծիքը չի փոխել 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ, ողջ աշխարհին ասաց, թե գիտի որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն է եղել”, - ասել է Գրիգորյանը: Նա նաև նշել է, որ թեև հիասթափված է Օբամայի ուղերձից, սակայն հասկանում է Ամերիկայի այս քայլը: Նրա խոսքերի համաձայն, ԱՄՆ հայտարարությունը ազդակ կլինի ԱՄՆ Կոնգրեսի համար, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: “Կարևոր է նաև, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրանից է կախված ոչ միայն այդ երկրի, այլև հայ-թուրքական հարաբերությունների ապագան”, - ընդգծել է Վան Գրիգորյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |