Արթուր Աբրահամը շարունակում է մնալ Super Six մրցաշարի առաջատարը

Արթուր Աբրահամը շարունակում է մնալ Super Six մրցաշարի առաջատարը

PanARMENIAN.Net - Դանիայի Հերնինգ քաղաքում Super Six World Boxing Classic մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպեցին WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը և WBA նախկին տիտղոսակիր Միկկել Քեսլերը (Դանիա):

Մենամարտն ավարտվեց Քեսլերի հաղթանակով ըստ միավորների, որն երրորդ անգամ իր կարիերայի ընթացքում նվաճեց չեմպիոնի տիտղոսն ու կարողացավ առաջին երկու միավորը վաստակել Super Six World Boxing Classic մրցաշարում: Այժմ, Ֆրոչը, Անդրե Ուորդն ու Անդրե Դիրելը ունեն 2-ական միավոր, իսկ մրցաշարի առաջատարն է հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 3 միավորով: Նա միակն է մրցաշարում, ով հաղթել է նոկաուտով: Մրցաշարի առաջին շրջանում Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին, որը ստիպված էր լքել մրցաշարը: Թեյլորին փոխարինեց Ալան Գրինը (ԱՄՆ), որն իր առաջին մենամարտը հունիսի 19-ին կանցկացնի Անդրե Ուորդի դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---