Հայ բռնցքամարտիկները Բաքվում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը26 ապրիլի 2010 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Բաքվում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ Բաքու են ժամանել 6 հայ բռնցքամարտիկներ. Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ), Նարեկ Աբգարյանը (51 ք/կ), Արթուր Քիրաջյանը (54 ք/կ), Կարեն Տոնականյանը (57 ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60 ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64 ք/կ): Առաջին օրը հանդես է եկել Կարեն Տոնականյանը (57 ք/կ) և երրորդ ռաունդում զիջել Հենրի Թոմասին (Անգլիա): Հայ բռնցքամարտիկներից ապրիլի 26-ին ելույթ են ունենալու Հովհաննես Բաչկովը (64 ք/կ) և պատանիների շարքում աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ): Նշենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկներն իրավունք կստանան ելույթ ունենալ Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |