Մոսկվայում տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուարաչայի “Հայկական կտակը” գրքի շնորհանդեսը![]() 29 ապրիլի 2010 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ՌԻԱ “Նովոստի” գործակալության մամլո կենտրոնում տեղի ունեցավ իսպանացի գրող Գոնսալո Գուարաչայի “Հայկական կտակը” գրքի շնորհանդեսը: “Հայաստանը բարեկամների աչքերով” ծրագրի շրջանակներում շնորհանդեսը կազմակերպել էր “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությունը “Պատմական հեռանկարի հիմնադրամի” և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսի հետ համագործակցությամբ: “Հայոց ցեղասպանության մասին շատ է գրվել: Գուարաչայի գիրքը դա իրական պատմական փաստերի վրա հիմնված վեպ է, հումանիստ գրողի ձայնը ի նպաստ հայ ժողովրդի իր իրավունքների համար պայքարում: Եվրոպայի ու Ռուսաստանի ժողովրդներն ի դեմս հայերի միշտ տեսել են հետապնդման ենթարկվող քրիստոնյա հանրության, որը ցավակցության և աջակցության կարիք ունի: Սակայն, մեզ թվում է, որ ստեղծարար և ազատության ջատագով ժողովուրդը արժանի է ոչ թե ցավակցության, այլ հարգանքի: Գոնսալո Գուարաչայի գիրքը հենց նման հարգանքի դրսևորման արդյունք է”,-ասել է “Ռուս-հայկական համագործակցություն” նախագահ Յուրի Նավոյանը: Գ.Գուարաչայի գիրքը նվրրված է փոքր ժողովրդներին` հրեաներին, քրդերին, հայերին: Իր աշխատանքների համար իսպանացի գրողն արժանացել է տարբեր պարգևների: “Հայկական տոհմածառը”գրքի համար առիթ է հանդիսացել ծանոթությունը մի ծեր հայ կնոջ հետ Ժնևում տեղի հունեցած հարսանյաց հանդեսին, որն էլ պատմել է իր ընտանիքի կյանքի պատմությունը: “Հայկական կտակը” հայ ժողովրդին նվիրված եռապատման երկրորդ գիրքն է: Երրորդը կոչվում է “Սպիտակ լեռը” և նվիրված է Ցեղասպանությունից հետո Լիբանան գաղթած հայերին: “Ես երեք գիքր եմ գրել հայկական թեմայով` “Հայկական տոհմածառը”, “Հայկական կտակը” և “Սպիտակ լեռը”: Հայ ժողովրդի ողբերգական ու հուզիչ պատմությունը համաշխարհային պատմության կարևորագույն մասն է կազմում և, ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է մշտապես հիշել այն մասին, թե ինչ է կատարվել”,-ասել է գրողը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |