Մոսկվայում տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուարաչայի “Հայկական կտակը” գրքի շնորհանդեսը

Մոսկվայում տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուարաչայի “Հայկական կտակը” գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ՌԻԱ “Նովոստի” գործակալության մամլո կենտրոնում տեղի ունեցավ իսպանացի գրող Գոնսալո Գուարաչայի “Հայկական կտակը” գրքի շնորհանդեսը:

“Հայաստանը բարեկամների աչքերով” ծրագրի շրջանակներում շնորհանդեսը կազմակերպել էր “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությունը “Պատմական հեռանկարի հիմնադրամի” և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսի հետ համագործակցությամբ:

“Հայոց ցեղասպանության մասին շատ է գրվել: Գուարաչայի գիրքը դա իրական պատմական փաստերի վրա հիմնված վեպ է, հումանիստ գրողի ձայնը ի նպաստ հայ ժողովրդի իր իրավունքների համար պայքարում: Եվրոպայի ու Ռուսաստանի ժողովրդներն ի դեմս հայերի միշտ տեսել են հետապնդման ենթարկվող քրիստոնյա հանրության, որը ցավակցության և աջակցության կարիք ունի:

Սակայն, մեզ թվում է, որ ստեղծարար և ազատության ջատագով ժողովուրդը արժանի է ոչ թե ցավակցության, այլ հարգանքի: Գոնսալո Գուարաչայի գիրքը հենց նման հարգանքի դրսևորման արդյունք է”,-ասել է “Ռուս-հայկական համագործակցություն” նախագահ Յուրի Նավոյանը:

Գ.Գուարաչայի գիրքը նվրրված է փոքր ժողովրդներին` հրեաներին, քրդերին, հայերին: Իր աշխատանքների համար իսպանացի գրողն արժանացել է տարբեր պարգևների: “Հայկական տոհմածառը”գրքի համար առիթ է հանդիսացել ծանոթությունը մի ծեր հայ կնոջ հետ Ժնևում տեղի հունեցած հարսանյաց հանդեսին, որն էլ պատմել է իր ընտանիքի կյանքի պատմությունը: “Հայկական կտակը” հայ ժողովրդին նվիրված եռապատման երկրորդ գիրքն է: Երրորդը կոչվում է “Սպիտակ լեռը” և նվիրված է Ցեղասպանությունից հետո Լիբանան գաղթած հայերին: “Ես երեք գիքր եմ գրել հայկական թեմայով` “Հայկական տոհմածառը”, “Հայկական կտակը” և “Սպիտակ լեռը”: Հայ ժողովրդի ողբերգական ու հուզիչ պատմությունը համաշխարհային պատմության կարևորագույն մասն է կազմում և, ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է մշտապես հիշել այն մասին, թե ինչ է կատարվել”,-ասել է գրողը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---