ԵԽԽՎ-ն “Գոլոդոմորը” չընդունեց որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն հրաժարվել է ԽՍՀՄ տարածքում 30-ական թթ. համատարած սովը ընդունել որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն: Համապատասխան փոփոխությունները մերժվել են 55 դեմ, 21 կողմ ձայների հարարբերությամբ, հաղորդում է Lenta.ru-ն:

ԵԽԽՎ բանաձևում ընդգծվում է, որ սով եղել է ոչ միայն Ուկրաինայում, այլև ԽՍՀՄ այլ տարածաշրջաններում` Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում և Ռուսաստանում: Ընդ որում, Ղազախստանում զոհերի թիվը` բնակչության ընդհանուր թվի համեմատ ամենաշատն է եղել, իսկ ամենամեծ կորուստը կրել է Ռուսաստանը:

ԵԽԽՎ-ն խորհրդային միլիոնավոր մարդկանց ոչնչացման պատասխանատու է համարել Իոսիֆ Ստալինի բռնատիրությանը: Զանգվածային համատարած սովն առաջ էր եկել “խորհրդային նպատակաուղղված դաժան գործողությունների ու քաղաքականության շնորհիվ”, մեջբերել են վեհաժողովի անդամները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---