USCIRF. Թուրքիայում դավանանքի ազատության լուրջ սահմանափակումներ կան30 ապրիլի 2010 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությանը կից դավանանքի ազատության հատուկ հանձնաժողովը (USCIRF) կոչ է արել Կոնգրեսին, Սպիտակ տանն ու ԱՄՆ նախագահի վարչակազմին ներառել Թուրքիային այն երկրների ցանկում, որտեղ կրոնական ազատությունների լուրջ խախտումներ կան ոչ մահմեդական համայնքների հանդեպ: Վերջին մի քանի ամսում USCIRF-ը այցելել է մի շարք երկրներ, որտեղ խախտվում են խղճի ազատությունն ու մարդու իրավունքները”,-ասել է հանձնաժողովի նախագահ Լեոնարդ Լեոն: “Այս զեկույցը նոր քաղաքական լուծումներ է առաջարկում”: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ կրոնի կամ համոզմունքների ազատության լուրջ սահմանափակումներ են առկա Թուրքիայում: Ակտիվ քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ներն ու Թուրքիայի քաղաքական կուսակցությունները մեծ ազդեցություն ունեն երկրում կրոնի ազատության վրա: Զեկույցում ասվում է նաև, որ Թուրքիան ունի ժողովրդավարական կառավարություն, իսկ երկրի սահմանադրությունը կոչ է անում պաշտպանել դավանանքի ազատությունը, և այնուամենայնիվ, թուրքական պետության կրոնը վերահսկելու փորձերը հանգեցնում են լուրջ խախտումների: “ԵՄ-ն գտնում է, որ չնայած 2001թ, համեմատ գրանցված որոշ բարելավման, Թուրքիան դեռ շատ ջանք պետք է գործադրի իրականում կրոնի ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Լրացուցիչ բացասական գործոն է հանդիսանում պետական և ռազմական անձանց մասնակցությունը “Էրգենեկոնի” դավադրությանը, որը ենթադրում էր մահափորձեր հյուն և հայ պատրիարքների դեմ և պայթյուններ մզկիթներում”,-ասվում է զեկույցում: Ընդ որում USCIRF-ը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Թուրքիայի կողմից իր միջազգային հարաբերությունների կատարմանը կրոնի և համոզմունքների ազատության ոլորտում: “Օրինակ, ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի կառավարությանը լուծելու համար կրոնական փոքրամասնությունների` ալեվիտների, հույների, հայերի, վրացիների, բողոքականների և հրեաների իրավաբանական ճանաչման հետ կապված հարցերը: Թուրքիայում այսօր շուրջ 65 000 քրիստոնյա հայեր են ապրում, 23 000 հրեաներ և շուրջ 1 700 ուղղափառ քրիստոնյաներ: Շուրջ 50 տարի շարունակ, թուրքական կառավարությունն օգտագործում է իր ոչ ժողովրդավարական օրենքները, բռնագրվելու համար հունական, հայկական, կաթոլիկ և հրեական համայնքներին պատկանող գույքը”,-ասվում է զեկույցում: Ընդ որում, զեկույցում ընդգծվում է, որ հայ համայնքը, լինելով Թուրքիայի խոշորագույն ոչ մահմեդական համայանքը, չունի ճեմարան, իսկ քահանաներն ընդամենը 26-ն են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |