Ապրիլի անձրևոտ եղանակը բացասաբար է ազդել Հայաստանի գյուղատնտեսության վրա

Ապրիլի անձրևոտ եղանակը բացասաբար է ազդել Հայաստանի գյուղատնտեսության վրա

PanARMENIAN.Net - Ապրիլի անձրևոտ եղանակը բացասաբար է ազդել Հայաստանի գյուղատնտեսության վրա, մասնավորապես հացահատիկի արտերում սերմնացանի աշխատանքների վրա, լրագրողներին հայտնել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: “Հացահատիկի ցանքի համար լավագույն ժամանակն ավարտվում է, իսկ աշխատանքների մեծ մասը դաշտերում դեռ չի ավարտվել: Ցորենի և գարու գարնանացանն իրականացվել է միայն 40 տոկոսով”,- ասել է նա: Պետրոսյանի խոսքերով, ուշ ցանքը կհանգեցնի վատ բերքի և վատ որակի:

Միաժամանակ մասնագետն ավելացրել է, որ Արարատյան դաշտում անձրևոտ եղանակը զգալի վնաս չի պատճառել, միակ խնդիրն այստեղ նրանում է, որ ուշանում են ցանքը խնամելու աշխատանքները:

Սակայն, Գառնիկ Պետրոսյանի խոսքերով, լուրջ խնդիրներ են առաջանում պտղատու ծառերի համար` կապված խոնավության աստիճանի բարձրացման պայմաններում հիվանդությունների զարգացման հետ: “Եթե նույնիսկ ջերմաստիճանը բարձրանա, ապա դա կհանգեցնի դեղձի և ծիրանի ցածրորակ բերքի”,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ երկրի լեռնային շրջաններում վերջերս տեղացած ձյունը չի ազդի կարտոֆիլի բերքատվության վրա, քանի որ այն դեռ չի ծլարձակել: Այսպիսի եղանակային պայմաններում կարող են տուժել միայն ծաղկած պտղատու ծառերը, բայց, հաշվի առնելով դրանց ոչ արդյունաբերական ծավալները, լուրջ տնտեսական վնաս չեն կրի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---