Լիլիթ Մկրտչյանը Նալչիկում ընթացող կանանց Գրան Պրիում հաղթել է չին շախմատիստուհի Ժաո Քսյունին![]() 30 ապրիլի 2010 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Նալչիկում (Ռուսաստան) շարունակվում է կանանց Գրան Պրիի 3-րդ փուլը, որը մեկնարկել է ապրիլի 25-ին և շարունակվելու է մինչև մայիսի 8-ը: Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ: Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: 4-րդ տուրում Մկրտչյանը հանդիպել է Ժաո Քսյունի հետ (Չինաստան) և հաղթանակ տարել: Իսկ Դանիելյանը պարտություն է կրել Պիա Կրամլինգից (Շվեդիա): 4-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2 միավորներով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ էլինա Դանիելյանը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի առաջնորդն է Տատյանա Կոսինցևան (Ռուսասըան), որն ունի 3,5 միավոր: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները խաղալու են միմյանց հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |