30 ապրիլի 2010 - 18:02 AMT
Ղարաբաղի վերաբերյալ Իրանի առաջարկը վերաբերում էր Ադրբեջանի, Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջնորդության մասին Իրանի առաջարկը գլխավորապես վերաբերում էր Ադրբեջանի, Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների միջև հանդիպման անցկացմանը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: "Նման հանդիպմանը մենք, իհարկե, դեմ չենք: Եթե նման հանդիպում կայանա, ըստ երևույթին, հարկավոր է սպասել դրա արդյունքներին և միայն այդ ժամանակ խոսել կարգավորմանն Իրանի միջնորդության հնարավորության մասին",- ասաց Նեստերենկոն:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: