Մայիսի 10-ին կներկայացվեն Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ ընկերակցային համաձայնագրերի հրահանգները![]() 30 ապրիլի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ԵՄ ընկերակցության մասին համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների հրահանգները պետք է ներկայացվեն մայիսի 10-ին` ԵՄ արտաքին գործերի գծով խորհրդում պաշտոնապես ընդունելու համար: Այս մասին ասել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով Բրյուսելում: Նրա խոսքերի համաձայն, դա թույլ կտա ԵՄ-ին բանակցություններ սկսելու համար ուղի հարթել: “Այս համաձայնագրերը Հարավային Կովկասում և ԵՄ-ում գործընկերների միջև կստեղծեն նեղ քաղաքական ընկերակցություն` համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված”, - ասել է Ֆյուլեն: Եվրահանձնակատարի խոսքերի համաձայն, համաձայնագրերի միջոցով նախատեսվում է ստեղծել ազատ առևտրի գոտի: “Իմ ուղերձը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին` վերաբերում է այն բանին, որ ներքին բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման ու իրավական նորմերի պատասխանատվությունը կրում են այդ երկրների կառավարություններն ու քաղաքական գործիչները: Եվրահանձնաժողովը կապահովի տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի գործընկերներին օգնի հասնելու իրենց նպատակներին…”, - ասել է Շտեֆան Ֆյուլեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |