Ուգուր Թերզիօղլու. Թուրքիան պետք է նախապատրաստվի 2015 թվականին

PanARMENIAN.Net - "2015 թվականի ապրիլի 24-ին Ամերիկայի հայերը պատրաստվում են զանգվածային ցույց կազմակերպել, և մենք նույնպես պետք է պատրաստվենք դրան",- ասել է ԱՄՆ-ից թուրք գործարար, TABA-ի գլխավոր նախագահ Ուգուր Թերզիօղլուն: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 2015 թվականի ապրիլի 24-ին 3 միլիոն հայեր երթ են կազմակերպելու Վաշինգտոնի փողոցներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: "Հայ երիտասարդությունը գործում է Սփյուռքի աջակցությամբ: Թուրք երիտասարդությունը, գործարարներն ու ՀԿ-ները նույնպես պետք է սկսեն պատրաստվել 2015 թվականին: Մենք պետք է նշենք լոբբիստական շարժման կարևորությունը",- նշել է Թերզիօղլուն: Ընդ որում, թուրք գործարարը նկատել է, որ ԱՄՆ հետ առևտրական հարաբերությունների ամրապնդումը նույնպես կնպաստի որոշ քաղաքական խնդիրների լուծմանը, հաղորդում է Hurriyet-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---