Կիևում տեղի կունենա երկու հանրահայտ հայերի` Միշել Լեգրանի և Էլեն Սեգարայի համերգը

PanARMENIAN.Net - Շուտով Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա Ֆրանսահայ երկու հանրահայտ արտիստների համերգը: Մայիսի 30-ին “Ուկրաինա” ազգային պալատում տեղի կունենա “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի և Միշել Լեգրանի` “Սիրով` Փարիզից” խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հանրահայտ մաեստրոյի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործությունները:

Հունիսի 10-ին նույն դահլիճում տեղի կունենա ֆրանսահայ մեկ այլ հանրահայտ արտիստի` Էլեն Սեգարայի համերգը:

Էլեն Սեգարան

Էլեն Սեգարան ֆրանսիացի երգչուհի է, որն ունի իտալական և հայկական արմատներ: Նրա ձայնը Ֆրանսիայում անվանում են սիրո ձայն:
Էլեն Սեգարան ծնվել է 1971 թ. փետրվարի 26-ին, Ֆրանսիայում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: Երգչուհին շատ հպարտանում է իր հայկական արմատներով: Նրա երգերի վերջին հավաքածուում ընդգրկված երգերի վրա շատ է զգացվում հայկական մոտիվները:

Աղբյուր. http://analitika.at.ua/news/armjanskie_talanty_evropy_v_ukraine_v_kieve_projdut_koncerty_mishelja_legrana_i_ehlen_segara/2010-05-02-25897 -
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---