ՀՀ տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները

ՀՀ տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 30-ին ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Մանուկ Վարդանյանը դեսպանին մանրամասն ներկայացրեց նախարարության ենթակայության տակ գտնող ոլորտներում իրականացվող ծրագրերը, արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները:

Նախարարը մասնավորապես առանձնացրեց հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, այդ թվում բջջային կապի երեք օպերատորների առկայությունը, ինտերնետ հասանելիությունը և սակագների անհամեմատ նվազեցումը` վերջին տարիների համեմատ:

Մանուկ Վարդանյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագիծը:

Դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով անդրադարձ եղավ նաև Վերին Լարսի անցակետի վերաբացումից հետո երթևեկության հարցին: Նախարարը տեղեկացրեց, որ անցակետը բաց է, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով դեռ մեքենաների հոսքը մեծ չէ:

Նախարար Վարդանյանը անդրադսարձավ նաև տրանսպորտային խնդիրներին, այդ թվում ուղևորափոխադրումների սխեմաների կազմմանը, ավտոկանգառների, երկաթուղային կայարաններին կից ավտոկայանների բացակայությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---