Որոշ հրեա գործիչների Բաքվի համար արված հայտարարությունները չեն արտացոլում Իսրայելի պետության դիրքորոշումը

Որոշ հրեա գործիչների Բաքվի համար արված հայտարարությունները չեն արտացոլում Իսրայելի պետության դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Բաքվի մամուլում հայտնված որոշ անձանց հայտարարությունները նրանց սեփական կարծիքն են և չեն արտացոլում Իսրայելի պետության դիրքորոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Թել Ավիվի Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը` մեկնաբանելով ռաբբի Աբրահամ Շմուլևիչի արտահայտություններն այն մասին, որ «եթե Ադրբեջանի վրա հարձակվեն, Իսրայելը կօգնի նրան»: Նրա խոսքերով, Շմուլևիչին Իսրայելում ոչ ոք լուրջ չի ընդունում, նա իր շուրջ մի քանի հոգի է հավաքել, և, իրեն առաջնորդի տեղ դնելով, իրեն քաղաքական ֆիգուր է կարծում:

Ինչպես հայտնում է Bakililar.AZ-ը, իսրայելցի քաղաքական գործիչ, ռաբբի Աբրահամ Շմուլևիչը ՍՄԻ 2-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Բաքվի հետ հարաբերություններն Իսրայելի համար առաջնային են: Իսրայելը երրորդ երկրի հետ հարաբերությունները չի զարգացնի ի վնաս իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների: Այնպես որ, եթե Ադրբեջանը հարձակման զոհ դառնա, ապա, անկասկած, նա կստանա Իսրայելի օգնությունը: Եթե ենթադրաբար նոր պատերազմ սկսելու պահին (որը, եթե սկսվի, ապա` մի քանի տարի անց) Ադրբեջանը և Իսրայելը նախկինի նման դաշնակիցներ լինեն, և եթե հարաբերությունների աստիճանը գտնվի ռազմավարական միության աստիճանի վրա, ապա այդ օգնությունը կլինի զանգվածային և արդյունավետ: Սակայն արժի հիշել վերջերս «Ձուլածո արճիճ» օպերացիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ ի պատասխան իսրայելական քաղաքների չդադարող հրթիռային գնդակոծումների, Իսրայելը ստիպված էր զորք մտցնել Գազայի հատված ահաբեկիչների հետ հաշվեհարդար տեսնելու համար, այդ ժամանակ Ադրբեջանը հեղեղվեց հակաիսրայելական տրամադրություններով: Եթե գերակշռի այդ միտումը, ապա դժվար թե ռազմական օգնություն ցուցաբերվի»,- ասել է Շմուլևիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---