HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն պարգևատրեց իր լավագույն հաճախորդներին

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն պարգևատրեց իր լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում առաջին անգամ տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2009 թվականի լավագույն hաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Բանկը նաև հայտարարեց ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացվող Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի իր նախաձեռնության մասին:

Սթյուարթ Նիվիսոնը` առևտրի ֆինանսավորման ծառայությունների Եվրոպական տարածաշրջանի տնօրենը պատվոգրեր հանձնեց հինգ հաճախորդների, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին բանկը կտրամադրի մեկ միլիոն ՀՀ դրամ` առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվելու համար: Մրցանակները հանձնվեցին հետևյալ անվանակարգերում` Լավագույն հաճախորդ-«Լիա-Կ» ՍՊԸ Լավագույն հաճախորդ` փաստաթղթային ակրեդիտիվներ-«Միհրե» ՍՊԸ; Լավագույն հաճախորդ` բանկային երաշխիքներ-«Կարկոմ ավտո» ՍՊԸ; Լավագույն հաճախորդ` ինկասո գործառնություններ-«Ինվեստ Ինտոր» ՍՊԸ; Առևտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն նորեկ հաճախորդ-«Նյու Ֆորս» ՍՊԸ: Այսուհետև, մրցանակաբաշխությունը տեղի կունենա յուրաքանչյուր տարի և ապագայում կընդլայնվի:

« HSBC-ին չափազանց կարևորում է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում միջազգային առևտրով և ներդրումներով զբաղվող կազմակերպություններին աջակցության և խորհրդատվության տրամադրելը: Այս մրցանակաբաշխության միջոցով մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել միջազգային առևտրի բնագավառում մեր հաճախորդների ունեցած հաջողությունները և հաղթողների օրինակով խրախուսել և քաջալերել մյուսներին», - ասել է Սթյուարթ Նիվիսոնը:

Միջազգային առևտուրն ակտիվացնելու և միջազգային ասպարեզում գործարարների կողմից հնարավորություններ փնտրելը քաջալերելու համար, HSBC -ին` ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցելով մտադիր է նպաստել Հայաստանում առևտրի զարգացմանը: Մասնավորապես, նախատեսվում է առևտրի ֆինանսավորման ակադեմիայի շրջանակներում կազմակերպել դասընթացներ, որոնք ուղղված կլինեն գործարարներին առևտրի ֆինանսավորման հարցերում կրթելուն և իրազեկելուն, ինչպես նաև հաճախորդների և միջազգային առևտրով զբաղվող գործարարների համար առևտրային գործընթացները պարզեցնելուն:

«Հայաստանի նման երկրի համար չափազանց կարևոր է առևտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածքների առկայությունը և HSBC -ին` լինելով առևտրի ֆինանսավորման բնագավառում 140 տարվա փորձառություն ունեցող կազմակերպություն, այն դիրքում է, որ կարող է առավելագույնս օգտակար լինել Հայաստանի ներմուծողներին և արտահանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու հարցում», - ասել է առևտրավարկային գործակալության տնօրեն Արամ Փինաջյանը:

«Ընդհանրապես, ներկայիս ճգնաժամի պայմաններում, անհրաժեշտ է որպեսզի բանկը օգնի գործարարին դուրս գալ միջազգային ասպարեզ, իսկ մասնավորապես Հայաստանում նպաստել և խթանել արտահանման բիզնեսը», - ավելացրել է առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---