Հայ երաժիշտ Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է ԱՄԷ բարձրագույն պարգևով

PanARMENIAN.Net - «Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական երաժշտությունն ընդունեցին հիացմունքով», - մայիսի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը: Նա Abu Dhabi Festival-ում տեղի ունեցած միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանից առաջին մասնակիցն էր: Փառատոնը անցկացվել է մարտի 20-ից մինչև ապրիլի 7-ը:

Հասմիկը փառատոնում պետք է հանդես գար Կահիրեի նվագախմբի հետ` որպես պատվավոր հյուր, սակայն արաբ օպերային երգչուհի Հիավետ Հիբա ալ Կավազը փառատոնային իր օրը զիջել է Հասմիկին և «Կամերտոն» համույթին, ովքեր էլ ներկայացրել են հայկական երաժշտությունը:

«Կամերտոն» համույթի առաջին ջութակ Լիանա Խանդակյանի կարծիքով, այդ փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ քանոնով Հասմիկ Լեյլոյանը դասական երաժշտություն է նվագել: «Նա նվագեց Մոցարտի, Բրամսի, Պագանինիի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ դասականների երաժշտությունը քանոնով», - ընդգծել է Խանդակյանը:

Հասմիկ Լեյլոյանն ավելացրել է նաև, որ հայկական ժողովրդական գործիքները պետք է ժամանակի հետ զարգանան, հակառակ դեպքում դրանք հնարավոր չի լինի հավերժ պահպանել: «Ինձ համար հաճելի էր, որ իմ համերգին ներկա էր շեյխը տիկնոջ հետ: Նրանք ինձ պարգևատրեցին ԱՄԷ բարձրագույն պարգևով` շեյխի պատկերը վրան մեդալով», - ասել է Հասմիկ Լեյլոյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---