Հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները ռուս հեռուստադիտողին կպատմեն Թեհրան-43-ի մասին

PanARMENIAN.Net - Ռուս հեռուստադիտողները մայիսյան օրերին կարող են դիտել գեղարվեստական-փաստագրական ֆիլմ լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին, որը պատմում է խորհրդային արտաքին հետախուզության դերի մասին Թեհրանում 1943թ. հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդներին նրանց պատմական հանդիպման ժամանակ ոչնչացնելու ֆաշիստական Գերմանիայի պլանների ձախողման մեջ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամլո-գրասենյակի ղեկավար Սերգեյ Իվանովին:

«Կինոնկարը, որի աշխատանքն Առաջին ալիքի պատվերով ավարտում է «Արտել» ստուդիան, նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարելիցին և լայնածավալ նախագծի մաս է` նվիրված ռուսական հետախուզության 90-ամյա հոբելյանին: Ֆիլմը ստեղծվել է Ռուսաստանի ԱՀԾ մամլո-գրասենյակի ակտիվ աջակցությամբ»,- ասել է Իվանովը: Նրա խոսքերով, «Ճշմարտացի պատմություն. Թեհրան 43» ֆիլմի գլխավոր հերոսներն ամուսիններ հետախույզ-ներգաղթյալներ Գևորգ և Գոհար Վարդանյաններն են: Ֆիլմում Թեհրանում 1943-ի դեպքերի մասին պատմում են իրենք հետախույզները: «Ամուսնական զույգն առաջին անգամ կպատմի պրոֆեսիոնալ և անձնական կյանքի շատ դրվագների մասին»,- նշել է Իվանովը:

Նա նաև հայտնել է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, Սիրիայում և Չեխիայում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---