6 մայիսի 2010 - 14:16 AMT
Դարչինյան-Դոնեյր ռևանշ-մենամարտի բանակցությունները փակուղի են մտել

Առաջին գերթեթև քաշային կարգույմ WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի և WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) միջև բանակցությունները ռևանշ-մենամարտի մասին, որոնք տևել են մեկուկես ամիս, մտել են փակուղի:

Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը մեղքը գցում է Դոնեյրի թիմի վրա: «Մենք պայմանագիր ենք ստորագրել բանակցությունները սկսելուց 2 օր անց,- ասել է նա: - Մենք այսքան ժամանակ սպասել ենք, որ Դոնեյրը որոշի` ինչ է ուզում: Շատ հեշտ է ապացուցել, թե ով չի ուզում այս մենամարտը: Դա պայմանագիրը չստորագրած կողմն է»: Մենեջերի խոսքերով, Վիկ Դարչինյանի վերջին 6 մենամարտերը Քրիստիան Միխարեսի, Ջոզեֆ Ագբեկոյի, Խորխե Արսեի, Զեդա Գորեսի և Դմիտրի Կիրիլովի հետ կազմակերպելու համար պահաջվել է 2 շաբաթ: «Վիկը չի կռվում երկու կարգ ցածր բռցքամարտիկի հետ անվանի դառնալու համար: Մենք բռնցքամարտում ենք լավագույնների հետ և շարունակելու ենք դա անել»,- ասել է Նասերը:

«Ես երկու վարկածներով չեմպիոն եմ և պարտավոր չեմ սպասել Դոնեյրին,- ասել է Դարչինյանը: - Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել 4-5 քաշային կարգերում և չեմ պատրաստվում ժամանակ ծախսել, քանի Արքայադուստր Նոնիտոն կորոշի` մենամարտ ցանկանում է, թե ոչ: Նոնիտոն գիտի, թե նրան ինչ է սպասում մեր հանդիպման դեպքում: Ես նրան նոկաուտի եմ ենթարկելու: Կարծում եմ` շատ խելացի է չհանդիպել մրցակցի հետ, որը կկործանի քո կարիերան»: