Կոնգրեսական Շիֆը սկսել է հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները 6 մայիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և նրանց ժառանգներին ներկայացնել իրենց պատմություններն ու հիշողությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Կոնգրեսականը մտադիր է հավաքել բոլոր այդ պատմությունները` այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի զեկույցի կազմում հրապարակելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել կոնգրեսականի օգնական Մորին Շանահանը: «Եկեք լցնենք Կոնգրեսի զեկույցն այն բոլոր մարդկանց անձնական պատմություններով, որոնք վերապրել են ցեղասպանությունը: Մենք կարող ենք օգտագործել այն, փաստագրելու համար 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Դա կարող է կարևոր աղբյուր հանդիսանալ պատմաբանների համար, մեր երկրի արխիվի համար և նպաստել Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջ տանելուն»,-ասել է Ա.Շիֆը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |