Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նախագահին 6 մայիսի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Ղալաչյանը կարևորել է Հայաստանի երկկողմ կապերի հետագա զարգացումն ու խորացումը բարեկամ Կիպրոսի Հանրապետության հետ, որտեղ Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայերի ցեղասպանությունից հետո ապաստան ու երկրորդ հայրենիք են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները: Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Խրիստոֆիասը Հայաստանի դեսպանին խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կիպրոսի Հանրապետություն այցելելու իր հրավերը: Նախորդ օրը դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Վարուժան արք. Հերքելյանի, կիպրահայ համայնքային կառույցների և հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Հայաստանի դեսպանն այցելել է նաև «Նարեկ» հայկական վարժարան և Մելքոնյան կրթական հաստատություն, հաղորդում է ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |