Հայ հնագետները մասնակցում են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի տաճարի պեղումներին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հնագիտության Բարձրագույն Խորհրդի գլխավոր քարտուղար, համաշխարհային ճանաչում ունեցող եգիպտագետ դոկտոր Զահի Հավասի հետ: Դեսպան Մելքոնյանը դոկտոր Զահի Հավասին ներկայացրեց հայ-եգիպտական համագործակցության ձեռքբերումները գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Իր հերթին Զահի Հավասը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության, ինչպես նաեւ երկրաբանության ինստիտուտների` 2007թ-ից սկսված մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին: Նա միաժամանակ դրվատանքի խոսքեր հասցեագրեց հանդիպմանը ներկա գտնվող հայազգի եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանին եւ ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկյանին` Եգիպտոսում իրականացվող հնագիտական հետազոտություններում ունեցած նշանակալից ավանդի համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հնագիտության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության հետագա առաջընթացի հնարավորությունների համատեղ ուսումնասիրման շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---