«Արմավիայի» ուղևորների հոսքը 2010թ, առաջին եռամսյակում ավելացել է 4,5 տոկոսով

«Արմավիայի» ուղևորների հոսքը 2010թ, առաջին եռամսյակում ավելացել է 4,5 տոկոսով

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Արմավիա» ընկերությունը փոխադրել է շուրջ 170000 մարդ, մայիսի 7-ին լրագրողներին է հայտնել «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: «Դա 4,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է սակագնային քաղաքականությանը, ապա ըստ Բելլույանի, լուրջ փոփոխություններ այս տարի չեն ակնկալվում` բացառությամբ սեզոնային գործոնի: «Ընդհանուր առմամբ, մեր գները բավական էժան են և մատչելի ուղևորների համար»,-ասել է նա:

Անդրադառնալով ընկերության ծրագրերին` Բելլույանն ասել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը կբացվի ևս 10 նոր ուղղություն: «Առաջիկայում կբացվեն չվերթեր դեպի Վարշավա, Բարսելոնա, Արխանգելսկ և այլ քաղաքներ»,-ասել է նա:

Բելլույանը հավելել է նաև, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ամերիկացիների հետ` Լոս Անջելեսի հետ ուղիղ հաղորդակցություն բացելու վերաբերյալ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի հակառակ կողմը, իսկ մենք արդեն թույլտվություն ստացել ենք»,-պարզաբանել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---