ՏՄՊՊ հանձնաժողովն օղու շուկայում վարույթ է հարուցել 7 մայիսի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով: ԶԼՄ հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները, հնարավոր է, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկներին սեփականության իրավունքով պատկանող և նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է, հաղորդում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |