Այսօր Երևանում տեղի կունենա «Օքսֆորդ Փլեյհաուս» թատերախմբի բեմադրած «Մեկ փոքրիկ քայլ» ներկայացումը 8 մայիսի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Օքսֆորդ Փլեյհաուս» խմբի այցը Հայաստան կարևոր միջոցառում է Հայաստանում բրիտանական խորհրդի համար, քանի որ մենք ամեն տարի մեկնում ենք մասնակցելու Էդինբուրգի փառատոնին և ընտրում ենք լավագույն դերասաններին` Երևանում հանդես գալու համար», - մայիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: «Օքսֆորդ Փլեյհաուս» խումբը Հայաստանում կներկայացնի «Մեկ փոքրիկ քայլ» բեմադրությունը, որը պատմում է առաջինը լուսնի վրա վայրէջք կատարելու շուրջ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալված պայքարի մասին: «Ընդամենը երկու գործող անձինք բեմի վրա ներկայացնում են մոտավորապես 40 կերպար», - ընդգծել է Նարեկ Թովմասյանը: Իր տպավորությունների մասին խոսելով, թատերախմբի մասնակիցներ Ռոբին Հեմինգսը և Օլիվեր Միլինգհեմն ընդգծել են, որ «մշակութային առումով Երևանը շատ ուժեղ քաղաք է»: «Մեկ փոքրիկ քայլ» ներկայացումը բեմադրվել է արդեն 13 երկրում, սակայն Ռոբին Հեմինգսի կարծիքով, որը նա հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին, ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում դեռևս չի ցուցադրվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |