10 մայիսի 2010 - 19:53 AMT
Վրաստանում հարգանքի տուրք են մատուցել հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի հիշատակին

Մայիսի 9-ին Թբիլիսիում հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում (Խոջավանք) նշել են հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան տարելիցը: PanARMENIAN.Net-ին այս մասին հաղորդել է «Alkar» տեղեկատվական ծառայությունը:

Նկարչուհու հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոն էին այցելել Վրաստանում Հայաստանի դեսպանորդ Գարի Իսրայելյանը, Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, նկարչուհու մտերիմներն ու երկրպագուները:

Գայանե Խաչատրյանի ծննդյան օրը` մայիսի 9-ը հավաքվածները հայտարարեցին նրա հիշատակի օր: