38 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են «Եվրոպական երիտասարդական քարտեզ» խորհրդաժողովին

38 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են «Եվրոպական երիտասարդական քարտեզ» խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Երևանում մեկնարկել է «Եվրոպական երիտասարդական քարտեզ» ասոցիացիայի 26-րդ ամենամյա խորհրդաժողովը: ԱՊՀ տարածքում առաջին խորհրդաժողովում 38 անդամ-երկրների ներկայացուցիչներ ներկայացրել են ասոցիացիայի ձեռքբերումները, իրականացրած ծրագրերը և եվրոպական երիտասարդության խնդիրները: Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը կարդաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.

«Դեռ խորհրդային ժամանակներից հայերը գիտեն, թե ինչ է տեղափոխման ազատության սահմանափակումը: Անկախության ձեռքբերումը մեզ հնարավորություն տվեց ինտեգրվել Եվրոպական համակարգ և ազատ տեղաշարժվել: Բայց, ցավոք սրտի, անկախությունից հետո սկսված պատերազմը կրկին սահմանափակեց այդ ազատությունը: Սակայն, Հայաստանը պատվով դիմակայեց այդ փորձությանը և 2001-ին դարձավ Եվրոպական Խորհրդի լիիրավ անդամը»: Վարչապետը ծրագրի մասնակիցներին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք:

Խորհրդաժողովի շրջանակներում Երևանում տեղի կունենա Bazaar Card անվանումով միջոցառումը, որտեղ տարբեր երկրների մասնակիցները կարող են իրենց փորձը փոխանակել, պատմել իրնեց խնդիրների մասին և կիսվել ստեղծագործական գաղափարներով:

«Bazaar Card-ը տարբեր երկրների մասնակիցների համար շփվելու հիանալի հնարավորություն է: Քանի որ նրանք երբեմն չգիտեն միմյանց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Սլովակիայում «EURO-26» ծրագրի համակարգող Սաշա Պետրասովան:

«Եվրոպական երիտասարդական քարտեզ ծրագիրը ստեղծվել է 1998-ին Պորտուգալիայում: Նպատակը` համաեվրոպական նախագծի շրջանակներում 12-30տ երիտասարդության սոցիալ-տնտեսական աջակցությունը «EURO-26» քարտով զեղչերի և արտոնությունների ազգային համակարգի զարգացման միջոցով, երիտասարդներին իրնեց իրավունքների և տարիքի առավելությունների մասին տեղեկացնելը, Եվրոպայում տեղաշարժվելու ապահովումը և հայրենական և համաշխարհային մշակույթի գանձերին հաղորդակից դարձնելը»:

Հայաստանը ծրագրի անդամ է դարձել 2001-ին «Հայաստանի երիտասարդական պալատ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---